Author of the program - LYUDVIG KHACHATRYAN
electionscount.info
ARMENIA
monitoring

Download book
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՍՎԵԼ ԼՈՒՐՋ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Նոր վարչապետը հանդիսանալով Ազգային ժողովում 9 պատգամավորներով ներկայացված խմբակցության ներկայացուցիչ, դժվար թե կունենա օրենսդրական լուրջ փոփոխությունների հնարավորություն առանց ՀՀԿ-ի պատգամավորների կողմ քվեարկության: Իսկ եթե պատգամավորների հավատափոխություն լինի ու արտահերթ ընտրություններ չլինեն, ապա թավշյա հեղափոխության արդյունքը կլինի վարչապետափոխություն ու կառավարակազմափոխություն, չնայած կառավարման համակարգային որոշ ազատականացմանը, ինչը նույնպես դրական արդյունք է, բայց խոստացված ժողովրդավարության վերջնական ու անշրջելի հաղթանակ չի լինի:
open/close article                    բացել/փակել հոդվածը
Իհարկե այն, որ այժմ արդեն, նախկին նախագհը՝ ով դարձավ սուպերվարչապետ և հրաժարական տվեց ու վարչապետ ընտրվեց հանրությանը խաղաղ ընդվզման հանած ու ժողովրդի պահանջով առաջադրված թեքնածու Նիկոլ Փաշինյանը, Հայ Ժողովրդի հաղթանակն էր, ինքնատիպ ու եզակիներից մեկը համաշխարհային ժամանակակից պատմության մեջ ինչը բարձր գնահատվեց թերևս առաջնակարգ բոլոր պետությունների կողմից, սակայն այդ հաղթանակը ժողովրդավարության վերջնական հաղթանակ չէ:

Որովհետև Ազգային ժողովն իր բացարձակ մեծամասնությամբ ընդդիմություն է, իր իսկ կողմից ընտրած, նոր վարչապետին: ՀՀԿ-ն ընդդիմություն է և երկրորդ քվեարկության ժամանակ, ինչպես իրենք էին ասում ապահովեցին նոր վարչապետի ընտրության համար անհրաժեշտ, 10+1 ձայն, այսպես կոչված հանրության փողոցային խաղաղ պայքարի ու պահանջի բավարման և հանրությանն հանդարտեցնելու համար, չնայած ՀՀԿ խմբակցությունից 13-ը կողմ քվեարկեցին: Իրականում ՀՀԿ նշված որոշումն ու պատգամավորներին ուղղված հորդորը, կամ հանձնարարականը եղել է վարչապետի պաշտոնից հրաժարական տված՝ բայց ՀՀԿ-ն ղեկավարող Սերժ Սարգսյանի կողմից: ՀՀԿ-ն ժողովրդի պահանջով, բայց իրեն ձեռնտու տարբերակի, այն է պատգամավորական մանդատներից չզրկվելու համար է, որ իր համար ոչ ցանկալի թեկնածուին ընտրեց վարչապետ:

Հետևաբար Սերժ Սարգսյանը փաստացի, պաշտոնապես, ըստ իրավունքի, մնալով երկրի օրենսդիր իշխանության մեծամասնության ղեկավար կարող է ղեկավարել նաև օրենսդրական գործառույթները, չնայած հանրությունը մերժեց նրա և ՀՀԿ- ի իշխանությունը:

Իրականում Ազգային ժողովն, այսօր չներկայացնելով Հանրության մեծամասնությանն իր գերակշիռ մեծամասնությամբ ընդդիմություն է, քանի որ ՀՀԿ- ին գումարվում են, ՀՅԴ-ն, Ծառուկյան Դաշինքը ներկայացնող պատգամորներից ոհմանք, քանի որ իմ կարծիքով վերջիններս ընտդիմություն են դառնում միայն իրենց մանդատների ապահովման համար, հետո իշխանության կողմնակից են դառնում, ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձն ու Ազգային Ժողովում քվեարկությունները: Նշված երկու խմբակցությունները կարող են նոր վարչապետին ընդդիմադիր չլինել ընտրական օրենսգրքի որոշ փոփոխությունների հարցում: Քանի դեռ ՀՀԿ խմբակցությունը մեծամասնություն է և կարող է առաջադրել ու ընտրել վարչապետ ու եթե հանրությունն հանդարտվի ու իր պահանջով ընտրված վարչապետի հրաժարականի դեպքում, այլևս հնարավոր չլինի ժողովրդին փողոց հանել արտահերթ ընտրությունների պահանջով, ապա կարծում եմ, որ նշված երկու խմբակցությունները առևտուր կանեն ու կհամաձայնեն արտահերթ ընտրությունից հրաժարվելու ու վարչապետի ընտրության հարցում:

Ցավալի է բայց կա շատ մեծ հավանականություն, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների և արտահերթ ընտրությունների հարցն առկախ կմնա, դեռ երկար ժամանակ կամ այն չի լինի և կլինի հաջորդ հերթական ընտրությունը, իսկ իրավաքաղաքական ճգնաժամը գուցե շարունակվի ու պետությունն ու ժողովուդը տուժեն դրանից:

Խնդրի իրական էությունը նարանում է, որ Ազգային ժողովի մեծամասնությունը դժվար թե ցանկություն կունենա շտաբ կարգով ընդունել առաջարկվող ընտրական օրենսգրքում փոփոխությունները, եթե այն ներկայացվի: Իսկ դրա համար նախ այն պետք է ներկայացվի, ինչը երևի թե կարվի նոր վարչապետի ժողովրդին տված խոստման համաձայն: Սակայն հետո ՀՀԿ-ի պատգամավորները ենթարկվելով կազմակերպված հանրային ճնշմանը պետք է իրենց իսկ ցանկությանը դեմ քվեարկեն, ինչն այնքան էլ մեծ հավանականություն չունի: Ընտրական օրենսգրում փոփոխությունների համար անհրաժեշտ է առնվազն 63 կողմ ձայն:

Ի դեպ հանրային ճնշման կազմակերպչական քայլը գործող վարչպետի կողմից դժվար թե նորմալ ընկալվի, եթե հրաժարականի և հաջորդ վարչապետի ընտրությանը դեմ նոր փողոցային պայքարի դիմելու հարց չդրվի: Հետևաբար անհրաժեշտություն է նախ ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի ներկայացման պահանջի բավարարումն ապահովվի, որքան հնարավոր է շուտ: Նույնիսկ դիմելով և օգտվելով միջազգային այն կազամակերպությունների աջակցության հնարավորությունից, որոնք շահագրգռված են Հայսատանի ազատ, արդար, քիչ թե շատ հավասար հնարավորություններով, մաքուր, անկաշառ, առանց մեկ քվեի կեղծման հնարավորության քվեարկությամբ ընտրություններով և նույնիսկ վճարել են ու կվճարեն դրա համար: Չնայած վերջիններս չեն կարող պահանջել, որ ընտրական օրենսգրքում կատարվեն փոփոխություններ կարճ ժամանակահատվածում և իրականացվեն արտահերթ ընտրություններ: Բայց կարծում եմ, որ բոլորը կողջունեն հանրության, հաջորդ, ոչ բռնի պայքարն ուղղված ժողովրդավարության հաստաման համար, արտահերթ ընտրություններով, ժողովրդի մեծամասնության կարծիքին համարժեք օրենսդիր իշխանության կազմավորմանը:

Եթե ժամանակավոր կառավարության կողմից, սեղմ ժամկետներում, օրենսդրական փոփոխությունների հարցը հնարավոր չլինի լուծել, իսկ արտահերթ ընտրությունների հարցը չլուծվի, ապա ժողովրդավարության հաղթանակի ու Հայաստանի ժողովրդի նորմալ ապագայի մասին խոսելն անիմաստ է: Չնայած երիտասարդական այս շարժումն արդեն իսկ որոշ դրական արդյունք տվեց ու դեռ տալու է:

Հաշվի առնելով, որ Ազգային Ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը շահագրգռվածություն չունի զրկվել մանդատից, որպեսսզի հետո փորձի մանդատ ստանալ արտահերթ ընրությամբ, փոփոխված կամ նույնիսկ չփոփոխված ընտրական օրենքսգրքով: Ակնհատ է, որ Ազգային Ժողովի մեծամասնությունը պարզապես կփորձի ժամանակ շահել ու նույնիսկ թույլ չտալ, որ գործը հասնի արտհերթ ընտրություններին կամ առնվազն այդ հնարավորությունը կձգձգեն որքան հնարավոր է երկար ժամանակ, հույսը դնելով այն բանի վրա, որ հանրության ոգևորության նվազման հետ գուցե նվազի նաև մոտակա կարճ ժամկետներում հանրային պահանջներից մեկի արդար արտահերթ ընտրությունների կազմակերպումն իրականացնելու ցանկությունը:

Թավշյա առանց բռնության հեղափոխության լիարժեք հաղթանակ կարող է արձանագրվել միայն արդար ազատ, որևէ կասկած չհարուցող, ամենակարևորը անկաշառ արտահերթ ընտրությամբ, ինչի հավանականությունը ցավոք դեռ փոքր է: Իսկ եթե ընտրություններ կազմակերպվեն ասենք մեկ տարի հտո բավականաչափ միջոցներ ունեցող ու ազդեցության հնարավորությունները պահպանող օլիգարխիկ հմակարգի մարդկային ռեսուրսների օգտագործմամբ և ընտրակեղծարության մասնակցության հնարավորության պահպանմամբ, ապա արդար ընտորւթյունների մասին խոսք լինել չի կարող:

Հասկանալի է որ վախ կա, որ ընտրություններում ընտրակաշառք, թաղային, կլանային իշխանական լծակները չափազանց մեծ ազդեցություն են ունեցել և կարճ ժամանակում այդ երևույթներն իսպառ վերացնելը դժվար է: Առավել ևս, եթե մնա առկա ընտրական համակարգը կամ միայն կուսակցությունների կապված ցուցակներով ընտրողի մեկ ձայնի իրավունքի սկզբունքով ընտրութրակարգը, պարզ է որ կգործի թեկնածուների և կուսակցությունների կամ անձ կուսակցության ընտրակաշառքներով ընտրվելու ֆենոմենը և թեկնածուների անհավասար պայմաններում գտնվելու հանգամանքը: Սակայն նոր կառավարության գործնականում արդարության հաստատմանն ուղղված վճռական գործունեության արդյունքում վերը նշված, բացասական երևույթների ազդեցությունն ընտրությունների վրա ակնհայտորեն կարող են հասցվել նվազագույնի, եթե հանրության պահանջի հիման վրա կարճ ժամանակահատվածում ընտրական օրենսգրքում անհրաժետ փոփոխություններ իրականցվեն կամ եթե նույնիսկ արտահերթ ընտրությունների հարցը լուծվի առանց օրենսդրական փոփոխության, ապա ժողովրդի զարթոնքի և ոգևորության պայմաններում հնարավոր է, որ կազմավորվի ներկայիս պայմաններում ընտրողների մեծամսնության կարծիքին համարժեք պառլամենտ:

Բայց Կարծում եմ, որ կառավարության նոր կազմով և խորհրդարանական մեծամասնության ընդդիմությամբ իրավաքաղաքական ճգնաժամը կձգձգվի որքան հնարավոր է երկար, քանի դեռ, հանրության մեծամասնության վստահությունը չվայելող, քաղաքատնտեսական վերնախավի ձեռքում կմնա օրենսդիր ու դատական իշանությունը: Միևնույն ժամանակ հուսով եմ, որ նոր երտասադ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ լինելով բավականաչափ խելոք և առայժմ վայելելով հանրության վստահությունը կկարողանան լուծումներ գտնել և հանրությանը խոստացված, հնարավորինս սեղմ ժամկետներում, այսինքն մոտակա ամիսների ընթացքում, արտահերթ ընտրությունների հարցը կլուծեն և այն պատշաճ ձևով կկազմակերպեն: Հետո ներհայկական շարունակական ընտրապատերազմներին ու անարդարություններին վերջ կտրվի արդար ընտրությունների խնդրի վերջնական ու անդառնալի լուծմամբ:
ՎԱԱՐՉԱՊԵՏՆ ԸՆՏՐՎԵՑ
ՀԱՋՈՐԴԻՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄ Է ՊԵՏՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
open/close article                    բացել/փակել հոդվածը
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Սահմանադրական Կարգի՝ ինչը խաթարված էր պարբերաբար ընտրակեղծիքներով ընտրությունների արդյունքում, վերականգնման նկատառումներից և համահայկական ժողովրդական արդարության համար տոնական պայքարի տրամաբանությունից ելնելով, քանի դեռ այն չի մարել կարծում եմ հաջորդ քայլը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Այլապես իրավական առումով Հանրապետական կուսակցությունն իր առաջնորդի գլխավորությամբ մնում է իշխանության ղեկին, որպես Ազգային Ժողովի պատգամավորների բացարձակ մեծամասնությունն ունեցող խմբակցություն: Իսկ ներկայիս իրադարձությունները ցույց տվեցին, որ Ազգային Ժողովն իր այս կազմով, չեմ կարծում թե կարող է ներկայացնել Հայաստանի ընտրողների մեծամասնությանը: Հետևաբար քաղաքական ճգնաժամը Հայաստանում դեռ ավարտված չէ և այն կարող է վտանգել Հայաստանին: Անկախ այն բանից թե, հետո ինչպիսի դասվորություն կլինի գործող Ազգային Ժողովում, պատգամավորների փոքրամասնության ներկայացուցչի վարչապետի ընտրությունից հետո, միևնույն է ընտրություններով է, որ կարող է որոշվել ընտրողների մեծամասնության քվեն: Հետևաբար Եթե պատգամավորներն առաջնորդվեն պետության և ժողովրդի շահերով, այլ ոչ նեղանձնական, կուսակցական շահերով, ապա Ազգային Ժողովում չպետք է խոչընդոտվի Ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններն ու ազատ, արդար ու մաքուր արտահերթ ընտրություննեի անցկացումը: Հուսով եմ, որ հանրության պահանջի ներքո, ընտրական օրենսգրքում արդար ընտրությունների համար անհրաժեշտ փոփոխություններ կիրականացվեն և հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում, կկազմակերպվեն և կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Ընտրություններ որը կլինի ազատ, արդար, թափանցիկ, անկաշառ, առանց մեկ ձայնի կեղծման: Եթե անցկացնվի արտահերթ ընտրություններ համաժողովրդավարական տոնական թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի ապահովման համար, ապա կարծում եմ, որ կընտրվի երիտասարդ, առանց արատավոր անցյալ ունեցող, ազնիվ ու խելոք մարդկանց նոր կազմով Ազգային Ժողով, որն իրոք ժողովրդի իշխանության հաստատման խնդրի լուծման իրական սկիզբ կլինի:

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ

Նկատի ունենալով Սահմանադրության Հոդված 94-ը, որում ասվում է, որ <<Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:>> արժեր մտածել այն մասին, որ պատգամավորն իր քվեն ստանա՝ ամբողջ ժողովրդի քվեարկությամբ, Հայաստանի ողջ տարածքով: Ինչին կհամապատասխաներ իհարկե բազմամանդատ հարաբերական մեծամասնական, ընտրողի մեկից ավելի ձայնի իրավունքով, մեկ համապետական ընտրատարածքով ընտրական համակարգը, կամ թող զարմանալի չթվա` 1 ընտրողի 3 տարբեր կուսակցություն ընտրելու և դրանցից յուրաքանչյուրում որևէ 1 թեկնածուի օգտին քվեարկելու իրավունքով ընտրակարգը, ինչը պայմանավորված է նրանով, որ առնվազն երեք կուսակցություններ պետք է լինեն Ազգային Ժողովում: Սակայն հաշվի առնելով առկա քաղաքական ու դրանց հետ կապված ու հետագա զարգացման տրամաբանությունը Հայաստանում, ինչը պայմանավորված է հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ու անհրաժեշտությամբ, որի ուշացնելը կարող է ոչ ցանկալի այլ հետևանքների հանգեցնի, երևի թե ընտրական օրենսգրքում որոշ փոփոխությունների հնարավորությունը, Հանրության ճնշման ներքո, երևի թե ոչ մեծ հավանականությամբ իրատեսական է:

Հետևաբար քիչ թե շատ արդար ընտրություններով Ագային Ժողովի կազմավորման, ընտրակաշառքի դերի ու նշանակության, ընտրակեղծիքների հնարավորությունների նվազեցման, կուսակցությունների դերի բարձրացման համար, գուցե արժե՝

1. Գործարկել “համամասնական, նախապատվության, ընտրողի մեկից ավելի ձայնի իրավունքի սկզբունքով ընտրական համակարգ, Հանրապետության ողջ տարածքը դիտարկելով որպես մեկ ընտրատարածք”, այսինքն՝ յուրաքանչյուր ընտրողին վերապահվի իրավունք ընտրել կուսակցություն, ինչպես նաև դրա հետ մեկտեղ ընտրողին վերապահվի իրավունք քվեարկել իր նախընտրած կուսակցության 3 թեկնածուների օգտին: Պարզության համար կարելի է գործարկել Համամասնական նախապատվության սկզբունքով ընտրողի կուսակցության և դրանում որևէ 1 թեկնածուի օգտին քվեարկելու իրավունքով ընտրական համակարգ:

Մեկ ընտրողի կողմից 1 կուսակցության և դրանցից յուրաքանչյուրում 3 թեկնածուի ընտրությունը կլինի ընտրողների մեծամասնության կողմից, ոչ միայն կուսակցությունների, այլ նաև յուրաքանչյուր կուսակցության առաջնորդի, առաջնորդների ընտրություն և վարչապետի թեկնածուի փաստացի առաջադրում Ազգային ժողովին:

2. Արժե, որ սահմանվի հստակ նորմ և իրականում գործարկվի թեկնածուին քվեարկվելու իրավունքից զրկելու գործառույթը, հրապարակային ընտրակաշառքի դրսևորման դեպքում:

3. Մեկ ընտրողի տարբեր տեղամասերում քվեարկելու հնարավորությունները բացառելու համար արժեր մատնահետքերի գրանցմամբ ընտրողի գրանցման մեկ համապետական միասնական բազայով ստուգելու հնարավորություն ստեղծել:

4. Տարբերակվի հանրապետությունում առկա և հանրապետությունից բացակա ընտրողների ցուցակները:

Ընտրական հանձնաժողովների կեղծիքներին մասնակցելու և կեղծված արդյունքներն հաստատելու պրակտիկան ու հնարավորությունները վերացնելու և մարդկային ընտրակեղծ գործոնը նվազեցնելու համար, պետք է օրենսդրությամբ՝

1. Սահմանվի ընտրական թվերի օբյեկտիվ գնահատման և մանդատների բաշխման ճշգրիտ հաշվարկի նորմեր:

Սահմանվի, ըստ օրենքի կամ իրավունքի ուժով, տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր համարվելու նորմ, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում, առկա կլինեն ընտրական թվերի անհամապատասխանություններ, երբ դրանց առաջացման պատճառներն ու ժամանկները չեն արձանագրվել և դրանք տեղամասի քվեարկության արդյունքները կասկածելի են դարձնում:

Սահմանվի նորմ, ըստ որի իրավունքի ուժով տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր կհամարվեն, եթե տեղի են ունեցել ֆիզիկապես անհնար, կամ թեկուզ տեսականորեն անհավանական արագությամբ քվեարկություններ:

2. Սահմանվի, ըստ օրենքի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված առանձին տեղամասում, պարտադիր վերաքվեարկության անցկացման նորմ, որի դեպքում հաշվի առնվեր տեղամասի ընտրողների թիվը, որը կփոխի մանդատների բաշխման հարաբերակցությունը:

Սույն կետում նշված դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի համապատասխան գործառույթն իրականցնող պատասխանատուների չարձանագրած պատճառը համարվեր վերջիններիս օրենսդրության պահանջների ոչ պատշաճ կատարման հետևանք և նրանց համար սահմանվեր գոնե նյութական պատասխանատվություն:

3. Հետագայում, իսկ եթե հնարավոր լիներ նաև մեկ ամսվա ժամանակահատվածում, ամենալավ տարբերակը կլիներ քվեմեքենաների ձեռք բերելն ու քվեարկություններն էլեկտրոնափաստաթղթային եղանակով իրականացնելը: Խոսքն այնպիսի քվեմեքենաների մասին է, որը կբացառեր այլ մարդու փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները որևէ մեկի կողմից փոխելու հնարավորությունները, ապահովված կլիներ անկախ, առանց արտաքին հնարավոր միջամտություն գործելու տեխնիկական կարողությամբ: Էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը ենթադրում է, որ արտաքին միջամտության հնարավորությունից զերծ մնալու հնարավորությամբ ապահովված և մինչ քվեարկությունը բոլորի համար թափանցիկ ձևով ստուգված քվեմեքենան միայն կենսաչափական տվյալների գրանցմամբ ու բազայում եղած տվյալի հետ համընկնելու դեպքում թույլ կտար ընտրողին քվեարկել: Քվեխցիկում քվեմեքենաին միացված տպիչը կտպեր քվեաթերթիկը, ինչն ընտրողը կդներ ծրարի մեջ և կգցեր քվեատուփ: Այս դեպքում հնարավորություն կլիներ նաև մարդկանց կողմից ստուգելու քվեարկության արդյունքները, իսկ քվեմեքենայի արդյունքները կերևար միայն քվեարկության ավարտից անմիջապես հետո և անմիջապես հասու կդառնար բոլորին:
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՄԻԱՅՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ առաջիկայում կլինի, թե ոչ և եթե լինի, ապա ինչպիսին կլինի կերևա մոտակա ժամանակներս:
Ներկայացնենք ՀՀ Սահմանադրության այն հոդվածներն իրենց համապատասխան մասերով, որոնք վերաբերում են արտահերթ ընտրություններին և արդար ընտրություններով Ազգային ժողովի կազմավորման հարցերին վերաբերող մի շարք նկատառումներին և օրենսդրության հետ կապված հարցերին:
open/close article                    բացել/փակել հոդվածը
Հոդված 89. Ազգային ժողովի կազմը եւ ընտրության կարգը

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

5. Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Հոդված 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:

2. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը

Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

Հոդված 149. Վարչապետի ընտրությունը եւ նշանակումը

2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հոդված 151. Կառավարության ծրագիրը

1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: >>





Սակայն, եթե ներկայիս Ազգային Ժողովը վարչապետ ընտրի, ապա Ազգային ժողովն չի արձակվի իրավունքի ուժով, իսկ արտահերթ ընտրությունների հավանականությունը, ժամանակավոր կառավարության ստեղծումից, ինչպես նաև երկար ժամանակ անցնելուց հետո փոքրանում է: Եթե Սահամանադրության պահանջներին համապատասխան, վարչապետի հրաժարականի և նոր վարչապետի չընտրվելու փաստի առկայության պայմանով թելադրված, արտահերթ ընտրություններ չկազմակերպվի մոտակա ժամանակահատավածում, ապա կվտանգվի ժողովրդի արդարության պահանջի ոգևորության ֆոնի վրա քիչ թե շատ նորմալ ընտրություններով Ազգային Ժողովի կազմավորման խնդիրը: Հետևաբար, ինչպես ասվում է վարչապետի ժողովրդի թեկնածուի ընտրվելու դեպքում, ընտրական օրենսդրության փոփոխություններ, վարչապետի հրաժարական և այլ վարչապետի թեկնածուի չնտրվելու պատճառով արտահերթ ընտրություններ հնարավոր է միայն ողջ հասարակության պահանջի ու ճնշման ներքո, դա կլինի թե ոչ հարց է:

Չնայած այդ գործող ընտրական համակարգը ներդրվել էր օլիգարխիայի, ընտրակաշառքների բաժանման մրցակցության, պարտադրանքի քվեարկության միջոցով, Ազգային Ժողովում հանրապետական կուսակցության բացարձակ մեծամասնության ապահովման նպատակով, ինչն հաջողվեց, իսկ /Ծառուկյան դաշինքն/ ապահովեց իր համար թվով երկրորդ ամենաշատ մանդատները: Հարկ եմ համարում նշել, որ եթե ընտրակաշառքներ բաժանող թեկնածուները զրկվեն քվեարկվելու հնարավորությունից և պետական կառույցները չկարողանան պարտադրել ընտրողներին քվեարկել իշխանության ներկայացուցիչների ուզած ձևով ու վերահսկել ընտրողի քվեարկությունը, իսկ ընտրական հանձնաժողովները չմասնակցեն ընտրակեղծարարությանն ու սահմանադրական դատարանի հետ միասին չհաստատեն կեղծված արդյունքերը, ապա գործող ընտրական համակարգը իրականում այնքան էլ վատը չէ: Քանի որ այսպես կոչված մարզային ցուցակներում ներկայացված թեկնածուների օգտին քվեարկելն, ինչ որ չափով ապահովում է ներկուսակցական մրցակցություն, ինչպես նաև ընտրողին հնարավորություն է տալիս ընտրել մարզից թեկնածուին, հետևաբար նաև այդ թեկնածուի կուսակցությանը կամ միայն կուսակցությանը:

Իհարկե հաշվի առնելով իրողություններն ու իրավիճակը ընտրական օրենսդրության հետ կապված որոշ փոփոխություններ, ինչպես նաև հանձնաժողովների ընտրակեղծարարությունից զերծ պահելու համար այլ միջոցառումներ են անհրաժեշտ:

Սակայն ինչ երաշխիք կա, որ ընտրական օրենսգրքում արդար ընտրությունների համար անհրաժեշտ փոփոխություններ կիրականացվեն, եթե դա չի դառնում հանրության գլխավոր ու հիմնական պահանջ, ինչ կլինի եթե հարցը սահմանափակվի վարչապետի ընտրությամբ ու որոշ պաշտոնյաների պաշտոնազրկմամբ: Եթե նկատի ունենանք, որ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, այսինքն անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, ապա հարց է թե ինչու պետք է պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը քվեարկի րնտրական օրենսգրքում փոփոխությունների օգտին և հետո էլ նպաստի արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ավելին եթե համոզված են, որ իրենք այլևս չեն ընտրվի:

Որն է երաշխիքը այն բանի, որ եթե վարչապետ ընտրվի և հետո հրաժարական տա, ապա Ազգային ժողովն այլ վարչապետ չի ընտրի:

Ինչ երաշխիք, որ եթե վարչապետ ընտրվի, ինչպես ասվում է, ժողովրդի թեկնածուն ու հանրությունը հանդարտվի, ապա հետո Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով և արտահերթ ընտրություններ կլինեն:

Իսկ եթե Ազգային ժողովը վարչապետ չընտրի և անցկացվեն արտահերթ ընտրություններ առանց օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների, ապա ընտրությունների ժամանակ իհարկե ընտրակեղծարարների ու ընտրակաշառատուների մեծ մասն էլի կարող են գործել, այդ թվում նաև հանրության վստահությունը վայելող թեկնածուի ընտրական ցուցակի օգտին:

Այսպիսով եթե չի լուծվում, ամենակարևոր, արդար, առանց կեղծիքների և ընտրակաշառքների ընտրությունների կազմակերպման հարցը, ապա ժողովրդավարությունը՝ 1991 թվականից հետո ընկած հաջորդ ժամանակահատվածներում պարբերաբար տանուլ տալուց հետո, ևս մեկ անգամ կարող է տանուլ տալ: Մյուս կողմից եթե արտահերթ ընտրություններ չլինեն մոտակա ժամանակահատվածում, ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված, հնարավոր է, որ հանրության խանդավառության հանդարտվելու, ոգևորությունն անցնելուց հետո այդ պահանջի ուժգնությունը թուլանա այն չափ, որ արտահերթ ընտրություններ չլինեն: Հետևաբար արտահերթ ընտրությունները, թեկուզ առանց օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների, հնարավորություն է ժողովրդի համար ընտրել ինչ որ չափով քիչ թե շատ իր առկա ցանկություններին համարժեք պառլամենտ: Մյուս կողմից լավագույն տարբերակն այն է, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն, հանրության պահանջի ներքո, ընտրական օրենսգրքում արդար ընտրությունների համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելուց հետո:

2017 Parliamentary elections
2017 Parties and individual candidates in the vote ratio
2017, 2015, 2013 Electorate and addresses
2015 Referendum
2013 Yerevan City Council elections
2013 Presidential elections
2012 Parliamentary elections


Publications
2018թ. Ապրիլի 25-ին:
2017թ. ԻՆՉ ՍՊԱՍԵԼ 2017Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:
2016թ. ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ եւ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ:
2016թ. Համամասնական ընտրությունների մասին:


Webmaster Gayane Margaryan